Երևան
HY
Անալիզներ
06-082

Ցինկը շիճուկում

Նկարագրություն

Ցինկը կարևորագույն միկրոտարրերից մեկն է, որը տարաբնույթ գործառույթներ է կատարում մարդու օրգանիզմում: Ցինկ-կախյալ են այնպիսի հորմոններ, ինչպիսիք են ինսուլինը, կորտիկոտրոպինը, սոմատոտրոպինը: Այն ֆերմենտները, որոնց կազմության մեջ մտնում է ցինկ, շուրջ 90-ն են: Այն մասնակցում է նուկլեինաթթուների սինթեզի և կառուցվածքի պահպանման գործընթացներին, սպիտակուցների և լիպիդների նյութափոխանակությանը, T-բջջային իմունիտետի օղակների գործունեությանը: Հիպօքսիայի նկատմամբ օրգանիզմի ադապտացիայի մեխանիզմները փոխկապակցված են ցինկի կենսաբանական ազդեցությունների հետ, որն ունակ է մեծացնելու հեմոգլոբինի տարողունակությունը: Այն հանդիսանում է ցիտոպրոտեկտոր՝ շնորհիվ իր հակաօքսիդանտային և մեմբրանակայունացնող հատկությունների: Մեծ քանակություններով ցինկը կարող է տոքսիկ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա:

Կատարման ժամկետը

Մինչև 4 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
3000 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ