Երևան
HY
Անալիզներ
20-024

Շրջանառվող իմունային կոմպլեքսներ (ՇԻԿ)

Նկարագրություն

Իմունային կոմպլեքսները ձևավորվում են արյան մեջ շրջանառվող հակածնի հետ հակամարմինների փոխազդեցության ժամանակ: Իմունոլոգիական ռեակցիաների այս արգասիքի առանձնահատկությունը սեփական օրգանիզմի հյուսվածքները վնասելու ունակությունն է: Իմունային կոմպլեքսների քանակը բարձրանում է ավտոիմունային պաթոլոգիայի, բորբոքային հիվանդությունների, վարակների ժամանակ: ՇԻԿ-ի կողմից վնասման նկատմամբ առավել զգայուն օրգաններն են երիկամները և արյունատար անոթների էնդոթելը: Իմունային կոմպլեքսների ամենատարածված հիվանդությունը համակարգային կարմիր գայլախտն է, ցուցանիշի բարձր արժեքներ դիտվում են նաև վասկուլիտների, ավտոիմունային հեպատիտի, էնդոկարդիտների, Կրոնի հիվանդության և որոշ այլ հիվանդությունների դեպքում: Նշանակման ցուցումները. 1. Ավտոիմունային հիվանդությունների ախտորոշում և մոնիտորինգ 2. Խրոնիկ ինֆեկցիոն հիվանդությունների ախտորոշում և մոնիտորինգ 3. Երիկամների խրոնիկ բորբոքային հիվանդությունների մոնիտորինգ 4. Այլ հետազոտությունների հետ համալիրում իմունային անբավարարության վիճակների ախտորոշման համար Կապված թեստեր. [20-063] Իմունոգրամ [13-060] Համակարգային կարմիր գայլախտի ախտորոշում [13-060] Համակարգային կարմիր գայլախտի ախտորոշում [13-066] Երիկամների ավտոիմունային ախտահարման ախտորոշում [13-067] Լյարդի ավտոիմունային ախտահարման սքրինինգ [13-069] Լյարդի ավտոիմունային հիվանդությունների ընդլայնված սերոլոգիա [13-073] Աղիքների ավտոիմունային ախտահարման սքրինինգ [02-014] Արյան ընդհանուր քննություն [02-025] Լեյկոցիտար բանաձև [02-007] Էրիթրոցիտների նստեցման արագություն (ԷՆԱ) [06-050] C-ռեակտիվ սպիտակուց, քանակական [08-010] Ընդհանուր G դասի իմունոգլոբուլինները շիճուկում (IgG) [08-011] Ընդհանուր M դասի իմունոգլոբուլինները շիճուկում (IgM)

Կատարման ժամկետը

Մինչև 6 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
6450 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ