Նկարագրություն
Մարկերը կապված է լյարդում դեղամիջոցների մետաբոլիզմի առանձնահատկությունների հետ: Հետազոտվում է պրեպարատների կիրառման ֆիզիոլոգիական արդյունավետությունը բացահայտելու համար՝ հակաագրեգանտներ (կլոպիդոգրել և դրա անալոգներ), պրոտոնային պոմպի ինհիբիտորներ (օմեպրազոլ, լանսոպրազոլ), հակադեպրեսանտներ (ամիտրիպտիլին), հակասնկայիններ (վորիկոնազոլ), հոգեմետներ (դիազեպամ), հակաուռուցքայիններ (տամոքսիֆեն) և այլն: Գենետիկական մարկերի այլընտրանքային անվանումն է՝ CYP2C19*2:
Կատարման ժամկետը
Մինչև 7 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ
- Բուկալ (այտային) էպիթել
- Երակային արյուն