Նկարագրություն
Արգանդի խոռոչի ասպիրատի բջջաբանական հետազոտությունը թույլ է տալիս հայտնաբերել ատիպիկ բջիջների առկայությունը: Այս հետազոտությունը էնդոմետրիումի նորագոյացությունների և այլ ախտաբանությունների ախտորոշման հիմնական մեթոդն է: Դրա նշանակման ցուցումներն ամենից հաճախ հանդիսանում են դաշտանային ցիկլի խանգարումները, արգանդի միոման, էնդոմետրիոզը, էնդոմետրիումի հիպերպլաստիկ պրոցեսները, անպտղությունը, էնդոմետրիումում չարորակ պրոցեսի կասկածը: Կենսաբանական նյութը ախտորոշիչ կենտրոն առաքելիս անհրաժեշտ է ադմինիստրատորին հայտնել հետևյալ լրացուցիչ կլինիկական տեղեկությունները. • Կլինիկական ախտորոշում • Իրականացվող բուժական միջոցառումները (հորմոնա-, քիմիաթերապիա, ճառագայթային թերապիա, հակաբիոտիկների ընդունում) • Բիոնյութի տեղակայումը • Դաշտանային ցիկլի սկզբի և ավարտի ամսաթվերը • Արգանդային (ֆիզիոլոգիական կամ ախտաբանական) արյունահոսության սկզբի ամսաթիվը (առկայության դեպքում) Մեկ հետազոտության շրջանակներում բջջաբանական պատրաստուկներով առարկայական ապակիների քանակը՝ մինչև 5 հատ:
Կատարման ժամկետը
Մինչև 4 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ