Նկարագրություն
Այս հետազոտությունը կիրառվում է հյուսվածքային մակարդակում ախտաբանական պրոցեսների ախտորոշման համար: Հետազոտության նյութ են հանդիսանում վիրահատական միջամտության ժամանակ ստացված հյուսվածքների ֆրագմենտները և հեղուկները: Այս մեթոդի միջոցով հնարավոր է ախտորոշել ուռուցքային պրոցեսները օրգաններում և հյուսվածքներում: Կենսաբանական նյութը ախտորոշիչ կենտրոն հանձնելիս անհրաժեշտ է ադմինիստրատորին հայտնել հետևյալ լրացուցիչ կլինիկական տեղեկատվությունը՝ • Կլինիկական ախտորոշում • Իրականացվող բուժական միջոցառումներ (հորմոնային, քիմիաթերապիա, ճառագայթային թերապիա, հակաբիոտիկների ընդունում) • Կենսանյութի տեղակայում Լրացուցիչ կանանց համար. • Դաշտանային ցիկլի սկզբի և ավարտի ամսաթվերը • Արգանդային (ֆիզիոլոգիական կամ ախտաբանական) արյունահոսության սկզբի ամսաթիվը (առկայության դեպքում) Մեկ հետազոտության շրջանակներում բջջաբանական պրեպարատներով առարկայական ապակիների քանակը՝ մինչև 3 հատ:
Կատարման ժամկետը
Մինչև 4 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ
- Քսուք առարկայակիր ապակու վրա