Նկարագրություն
Ներարգանդային պարույրի արտատիպերի բջջաբանական հետազոտությունը թույլ է տալիս հայտնաբերել ատիպիկ բջիջների առկայությունը։ Այս հետազոտությունը էնդոմետրիումի նորագոյացությունների և այլ ախտաբանությունների ախտորոշման հիմնական մեթոդն է։ Դրա նշանակման ցուցումներն առավել հաճախ հանդիսանում են դաշտանային ցիկլի խանգարումները, արգանդի միոման, էնդոմետրիոզը, էնդոմետրիումի հիպերպլաստիկ պրոցեսները, անպտղությունը, էնդոմետրիումում չարորակ պրոցեսի կասկածը։ Կենսանյութը ախտորոշիչ կենտրոն առաքելիս անհրաժեշտ է հայտնել ադմինիստրատորին հետևյալ լրացուցիչ կլինիկական տեղեկատվությունը. • Կլինիկական ախտորոշում • Իրականացվող բուժական միջոցառումներ (հորմոնա-, քիմիաթերապիա, ճառագայթային թերապիա, հակաբիոտիկների ընդունում) • Կենսանյութի տեղակայում • Դաշտանային ցիկլի սկզբի և ավարտի ամսաթվեր • Արգանդային (ֆիզիոլոգիական կամ ախտաբանական) արյունահոսության սկզբի ամսաթիվ (շեղումների առկայության դեպքում) Մեկ հետազոտության շրջանակներում բջջաբանական պրեպարատներով առարկայական ապակիների քանակը՝ մինչև 3 հատ։
Կատարման ժամկետը
Մինչև 4 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ
- Տպվածք ներարգանդային պարույրից