Նկարագրություն
Պունկտատների ցիտոլոգիական հետազոտությունը կիրառվում է կենսաբանական հեղուկներում պաթոլոգիական փոփոխությունների ախտորոշման համար, ինչպիսիք են ոսկրածուծը, ողնուղեղային հեղուկը, ինչպես նաև մարմնի խոռոչներում կուտակված հեղուկները։
Այս մեթոդի միջոցով հնարավոր է ախտորոշել խոռոչներում բորբոքային գործընթացներ, ինչպես նաև արյունաստեղծ օրգանների պաթոլոգիական փոփոխություններ։
Քերուկների ցիտոլոգիական հետազոտությունը հիմնականում կիրառվում է այն օրգանների և հյուսվածքների նորագոյացությունների ախտորոշման համար, որտեղից վերցվել է քերուկը։
Կենսաբանական նյութը ախտորոշիչ կենտրոն հանձնելիս անհրաժեշտ է հայտնել հետևյալ լրացուցիչ կլինիկական տեղեկատվությունը․
• կլինիկական ախտորոշում
• իրականացվող բուժումներ (հորմոնալ, քիմիաթերապիա, ճառագայթային թերապիա, հակաբիոտիկների ընդունում)
• կենսանյութի տեղակայություն
Լրացուցիչ՝ կանանց համար․
• դաշտանային ցիկլի սկիզբ և ավարտի ամսաթվերը
• արգանդային (ֆիզիոլոգիական կամ պաթոլոգիական) արյունահոսության սկիզբը (եթե առկա է)
Մեկ հետազոտության շրջանակում ցիտոլոգիական պատրաստուկներով առարկայական ապակիների քանակը՝ մինչև 5 հատ։
Կատարման ժամկետը
Մինչև 4 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ