Երևան
HY
Անալիզներ
09-175

Ուրեապլազմա պարվում (Ureaplasma parvum), ԴՆԹ [իրական ժամանակում ՊՇՌ], քանակական

Նկարագրություն

Հետազոտությունը թույլ է տալիս հայտնաբերել Ureaplasma parvum-ի ԴՆԹ-ն կենսանյութում (դրական արդյունքի դեպքում տրվում է կոնցենտրացիան): Միկրոօրգանիզմների այս տեսակը պատկանում է պայմանական ախտածին միկրոօրգանիզմների (ՊԱՄ) խմբին, առկա է մեծահասակ բնակչության 50-75%-ի միկրոֆլորայում, սակայն իմունիտետի նվազման կամ այլ վարակների միանալու դեպքում այն ակտիվորեն բազմանում է՝ հանգեցնելով դիսբիոզի, իսկ այնուհետև նաև բորբոքային պրոցեսի զարգացմանը: Ուրեապլազմաներն ունեն ցածր իմունոգենություն, ինչը դժվարացնում է արյան շիճուկում դրանց նկատմամբ սպեցիֆիկ հակամարմինների հայտնաբերումը, ուստի գենետիկական նյութի (ԴՆԹ) հայտնաբերումը ախտորոշման առավել զգայուն մեթոդ է: Ուրեապլազմայի տեսակի որոշումը նշանակություն ունի բուժման օպտիմալ տակտիկայի ընտրության հարցում:

Կատարման ժամկետը

Մինչև 5 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Միզասեռական քերուկ (ՊՇՌ)
Ընդհանուր գինը
6790 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ