Երևան
HY
Անալիզներ
09-012

Հեպատիտ C վիրուս (HCV), ՌՆԹ [իրական ժամանակում ՊՇՌ], քանակական

Նկարագրություն

Թեստն ունի տեսակային սպեցիֆիկություն և բարձր զգայունություն: Այս մեթոդը թույլ է տալիս հետազոտվող նյութում (արյուն) քանակապես որոշել C հեպատիտի վիրուսի ՌՆԹ-ն: Քանակական մեթոդը կարևոր տեղեկատվություն է տալիս վիրուսի ռեպլիկացիայի ինտենսիվության մասին, թույլ է տալիս գնահատել իրականացվող թերապիայի արդյունավետությունը, հայտնաբերել հակավիրուսային դեղամիջոցների նկատմամբ ռեզիստենտականությունը: HCV ՌՆԹ-ն կարող է հայտնաբերվել այնպիսի կոնցենտրացիայով, որը գտնվում է կոնցենտրացիաների գծային միջակայքի ստորին սահմանից դուրս: Կոնցենտրացիաների գծային միջակայքն այն միջակայքն է, որում կարելի է ճշգրիտ հաշվել հարուցչի կրկնօրինակների քանակը: Տվյալ հետազոտության համար դետեկտող ամպլիֆիկատորով որոշվող HCV ԴՆԹ-ի կոնցենտրացիաների գծային միջակայքը կազմում է նմուշի 7,5×10^2 – 1,0×10^8 կրկնօրինակ/մլ:

Կատարման ժամկետը

Մինչև 3 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Արյան պլազմա
Ընդհանուր գինը
33605 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ