Նկարագրություն
Հետազոտություն մարդու պապիլոմայի օնկոգեն վիրուսի (ՄՊՄ) 16 և 18 տիպերի հայտնաբերման համար, որի ընթացքում իրական ժամանակում պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ԻԺ-ՊՇՌ) մեթոդի միջոցով որոշվում է վիրուսի գենետիկական նյութի (ԴՆԹ) առկայությունը և դրա քանակը կենսանյութի նմուշում: Քանի որ ՄՊՄ 16 և 18 տիպերը, ի համեմատ ՄՊՄ այլ գենոտիպերի, կրում են նախաքաղցկեղային ախտահարումների և արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման ամենամեծ ռիսկը, հենց այս գենոտիպերի որոշումը կարևոր տեղեկատվություն է տալիս թերապիայի վերաբերյալ արդյունավետ որոշում կայացնելու համար: ՄՊՄ գենոտիպավորումը թույլ է տալիս հայտնաբերել ծանր աստիճանի ցերվիկալ նեոպլազիայի ամենամեծ ռիսկ ունեցող կանանց: Հետազոտության բարձր զգայունությունը թույլ է տալիս հայտնաբերել անգամ վիրուսի ԴՆԹ-ի ամենափոքր քանակությունները: Հետազոտության կարևոր առավելությունը վիրուսի քանակի որոշումն է՝ օրգանիզմում ՄՊՄ-ի քանակով կարելի է դատել վարակի ծանրության և դրա ընթացքի բնույթի մասին (արդյոք այն քրոնիկական է, թե իմունիտետի թուլացման նկատմամբ ժամանակավոր արձագանք):
Կատարման ժամկետը
Մինչև 4 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ