Երևան
HY
Անալիզներ
09-152

Պարզ հերպեսի վիրուս (Herpes Simplex Virus 2), ԴՆԹ [իրական ժամանակում ՊՇՌ]

Նկարագրություն

Կիսաքանակական հետազոտություն, որը կիրառվում է 2-րդ տիպի պարզ հերպեսի վիրուսով հարուցված վարակն ախտորոշելու նպատակով՝ հետազոտվող կենսաբանական նյութում հարուցչի գենետիկական նյութի (ԴՆԹ) որոշման միջոցով: 2-րդ տիպի պարզ հերպեսի վիրուսը գերազանցապես ախտահարում է սեռական օրգանների լորձաթաղանթները: Բժշկական պրակտիկայում հետազոտությունը սովորաբար նշանակվում է գենիտալ հերպեսի ախտորոշման, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների մորֆոլոգիական տարրերի դիֆերենցիալ ախտորոշման, հերպեսային ախտահարման ախտանիշների (խոցեր, բշտիկներ գենիտալիաների շրջանում) կամ նեոնատալ հերպեսի դեպքում ախտորոշման հաստատման, հերպեսային վարակի բարդությունների զարգացման ռիսկը բարձրացնող հիվանդություններով տառապող անձանց (HIV, էկզեմա, ծանր այրվածքներ, օնկոլոգիական հիվանդությունների քիմիոթերապիա, օրգանների փոխպատվաստման ժամանակ կիրառվող իմունաճնշիչ դեղամիջոցներ) հետազոտման, առողջ անձանց կանխարգելիչ հետազոտման, օրգանների փոխպատվաստմանը նախապատրաստվող պացիենտների հետազոտման, ծանրաբեռնված տրանսֆուզիոն անամնեզով պացիենտների հետազոտման համար, ինչպես նաև հղիության պլանավորման ժամանակ:

Կատարման ժամկետը

Մինչև 3 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
  • Լիկվոր (ողնուղեղային հեղուկ)
  • Քսուք ըմպանից (բերանըմպանից)
  • Շաղկապենու արտադրություն (ձախ)
  • Շաղկապենու արտադրություն (աջ)
  • Քերուկ ուղիղ աղուց
  • Միզասեռական քերուկ (ՊՇՌ)
  • Քերուկ էրոզիվ-խոցային տարրերից
Ընդհանուր գինը
5820 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ