Նկարագրություն
Հետազոտությունն իրականացվում է օրգանիզմում վիրուսի առաջնային լաբորատոր հայտնաբերման նպատակով և ներառում է արյան մեջ ինչպես սպեցիֆիկ հակամարմինների, այնպես էլ վիրուսային ՌՆԹ-ի որոշում: Որպես կանոն, սուր ձևով C հեպատիտն ընթանում է շատ ավելի թեթև, քան B հեպատիտը: Սակայն այս հիվանդության տհաճ առանձնահատկությունն այն է, որ այն հաճախակի անցնում է խրոնիկական ձևի, որը տևական ժամանակ մնում է չբացահայտված, և ժամանակի ընթացքում կարող է դառնալ լյարդի ծանր ախտահարումների պատճառ: Միջին հաշվով՝ վարակման պահից մինչև խրոնիկական հեպատիտի փուլն անցնում է 5-ից 10 տարի: Կլինիկորեն արտահայտված ախտանիշների շրջանում կարող են նկատվել հոգնածություն, թուլություն, տկարություն, աշխատունակության անկում, վատ քուն, աջ թուլակողում ծանրության զգացում: Վարակի աղբյուր են հանդիսանում C հեպատիտով հիվանդները և լատենտ ձևով վիրուսակիրները: Հետազոտության արդյունքները տրամադրվում են բժշկի մեկնաբանությամբ:
Կատարման ժամկետը
Մինչև 3 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ
- Երակային արյուն
- Արյան պլազմա