Երևան
HY
Անալիզներ
06-101

Վիտամին A (ռետինոլ)

Նկարագրություն

Ճարպալույծ վիտամին է, զգալի քանակությամբ պարունակվում է ճարպում և հատկապես ծովային ձկների լյարդում, կարագում, ձվի դեղնուցում, անասունների լյարդում: Որպես պրովիտամին (բետա-կարոտին) առկա է բազմաթիվ բույսերում, հատկապես դեղնանարնջագույն գունավորում ունեցողներում (գազար, կարմիր պղպեղ, կոկռոշ, հաղարջ, մասուր, արոսենի, չիչխան, ծիրան): Աղիքի պատի կարոտինազի միջոցով բետա-կարոտինը ճեղքվում է վիտամինի երկու մոլեկուլի: Ներծծվում է աղիքներում լեղաթթուների կողմից ճարպերի էմուլգացումից հետո: Օրգանիզմում կատարում է երկու կարևոր գործառույթ: Մասնակցում է ռոդոպսին տեսողական գունակի առաջացմանը, որն ապահովում է աչքի հարմարվողականությունը մթությանը, այսինքն՝ մթնշաղային տեսողությունը: Ուստի վիտամին A-ի անբավարարության դեպքում տուժում է մթնշաղին տեսնելու ունակությունը (հեմերալոպիա կամ «հավկուրություն»): Ռետինոլը նաև մասնակցում է էպիթելային ծածկույթների աճի և տարբերակման գործընթացին: Վիտամին A-ի պակասի դեպքում տարբեր օրգաններում զարգանում է էպիթելային բջիջների մետապլազիա և նրանց վերածում բազմաշերտ տափակ եղջերացող էպիթելի: Վիտամինի անբավարարությունը կարող է պայմանավորված լինել սննդի մեջ դրա ոչ բավարար պարունակությամբ կամ ներծծման խանգարմամբ՝ լյարդի հիվանդությունների և վերջինիս լեղագոյացման ու արտազատական գործառույթի նվազման հետևանքով:

Կատարման ժամկետը

Մինչև 6 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
16880 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ