Նկարագրություն
Վիտամին B1-ը (թիամինը) պատկանում է ջրալույծ վիտամինների խմբին: Թիամինն անհրաժեշտ է ացետիլխոլինի սինթեզի համար, որը գլխավոր նեյրոտրանսմիտերներից մեկն է՝ նյութեր, որոնք անհրաժեշտ են նյարդային ազդակի հաղորդման համար: Այն նաև մասնակցում է պիրոխաղողաթթվի և կաթնաթթվի ուտիլիզացմանը: Գործում է որպես հակաօքսիդանտ: Չնայած թիամինը սինթեզվում է աղիների միկրոֆլորայի կողմից, վիտամինի հիմնական քանակությունն օրգանիզմ է մտնում սննդամթերքի միջոցով: Թիամինով առավել հարուստ են չհղկված բրինձը, ընկույզը, սալորաչիրը, գարեջրի խմորիչը: Մարդու օրգանիզմում թիամինը վերածվում է ակտիվ ձևի՝ թիամինպիրոֆոսֆատի, որի առաջացման համար անհրաժեշտ է մագնեզիումի իոնների առկայությունը։ Թիամինի անբավարարությունը հանդիսանում է մի շարք ծանր խանգարումների զարգացման պատճառ, որոնցում առաջատար տեղ են զբաղեցնում նյարդային համակարգի ախտահարումները, որոնք հայտնի են բերի-բերի հիվանդություն անվանմամբ։ Թիամինի պակասի դեպքում առաջին հերթին առաջանում է ալֆա-կետոթթուների օքսիդատիվ դեկարբօքսիլացման խանգարում, և ածխաջրերի նյութափոխանակությունը մասամբ արգելափակվում է։ Բերի-բերիով հիվանդների մոտ տեղի է ունենում պիրուվատի փոխանակության թերօքսիդացած արգասիքների կուտակում, որոնք թունավոր ազդեցություն են ունենում ԿՆՀ-ի վրա և պայմանավորում են մետաբոլիկ ացիդոզի զարգացումը։ Էներգադեֆիցիտի զարգացման հետևանքով նախ և առաջ խանգարվում է նյարդային և մկանային հյուսվածքի բջիջների գործառույթը: Խանգարվում է ճարպաթթուների սինթեզը և ածխաջրերի ձևափոխումը ճարպերի։ Սպիտակուցների կատաբոլիզմի ուժեղացումը հանգեցնում է մկանային ատրոֆիայի զարգացմանը մեծահասակների մոտ, իսկ երեխաների մոտ՝ ֆիզիկական զարգացման հապաղման։
Կատարման ժամկետը
Մինչև 6 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ