Նկարագրություն
Վիտամին B12-ը (կոբալամին) ջրալույծ վիտամին է, որը կարևոր դեր է խաղում նյարդային համակարգի բնականոն գործունեության և արյան բջիջների ձևավորման գործում: Դրա դեֆիցիտը կարող է լուրջ փոփոխություններ առաջացնել օրգանիզմում: Արյան շիճուկում կոբալամինը կապված է երկու սպիտակուցների՝ տրանսկոբալամինի (ՏԿ) և հապտոկորինի (ՀԿ) հետ: Տրանսկոբալամին-կոբալամին համալիրը կոչվում է հոլոտրանսկոբալամին (ՀոլոՏԿ) կամ ակտիվ B12: ՀԿ-ի կողմից տեղափոխվող կոբալամինի ավելի մեծ ֆրակցիան (մոտ 80%) (ՀոլոՀԿ) համարվում է մետաբոլիկ առումով ոչ ակտիվ, քանի որ միայն լյարդում կան դրա նկատմամբ բջջային ընկալիչներ: Ակտիվ B12-ը պարունակում է կենսաբանորեն հասանելի կոբալամին, քանի որ միայն տրանսկոբալամինի հետ կապված B12-ն է հատուկ ընկալիչների միջոցով ապահովում կոբալամինի մուտքը դեպի բոլոր բջիջներ: ՀոլոՀԿ-ի համեմատ ակտիվ B12-ի կիսադուրսբերման ավելի կարճ պարբերության պատճառով՝ ակտիվ B12-ի մակարդակի նվազումը կոբալամինի դեֆիցիտի ամենավաղ մարկերներից մեկն է: Ակտիվ B12-ի թեստը կարող է կիրառվել որպես երկրորդային՝ ընդհանուր B12-ի մակարդակի որոշումից հետո, կամ որպես հիմնական:
Կատարման ժամկետը
Մինչև 7 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը