Երևան
HY
Անալիզներ
06-012

Վիտամին B12 (ցիանոկոբալամին)

Նկարագրություն

Ջրալույծ վիտամին, որը մեծ քանակությամբ պարունակվում է կենդանական ծագման մթերքներում (միս, ձուկ, լյարդ): Սննդի հետ ընկնելով ստամոքսաղիքային համակարգ՝ ներծծվում է զստաղիքում յուրահատուկ սպիտակուցի՝ Կաստլի ներքին գործոնի օգնությամբ: Անցնելով աղիքի պատի մեջ՝ միանում է մեկ այլ յուրահատուկ սպիտակուցի՝ տրանսկոբալամինի հետ, որի հետ միացությունը տեղափոխվում է դեպի հյուսվածքներ: Վիտամինը օրգանիզմում դեպոյացվում է հիմնականում երկու տեղում՝ լյարդում և փայծաղում: Քանի որ վիտամինի պաշարները օրգանիզմում բավականին մեծ են, իսկ օրգանիզմից հեռացումը տեղի է ունենում դանդաղ, նրա օրգանիզմ մուտքի նվազման պայմաններում վիտամինի զգալի դեֆիցիտի առաջացման համար պահանջվում է մոտ 5 տարի: Ցիանոկոբալամինի ֆունկցիաները օրգանիզմում բազմազան են: Որպես կոֆերմենտ մասնակցում է ֆոլաթթվի նյութափոխանակությանը, որոշ ամինաթթուների, նուկլեոտիդների սինթեզին: Մտնելով յուրահատուկ ֆերմենտի՝ հոմոցիստեինմեթիլտրանսֆերազի կազմի մեջ՝ միջնորդավորված կերպով նպաստում է նյարդերի միելինային թաղանթների սինթեզին: Մասնակցում է խոլինի սինթեզին, որը կյանքի համար կարևոր շատ միացությունների նախորդողն է: Կանխում է մեթիլմալոնային ացիդուրիայի առաջացումը՝ երեխաների մոտ վտանգավոր ախտաբանական վիճակ, որը դրսևորվում է երեխայի զարգացման զգալի հապաղմամբ: B12 վիտամինի անբավարարության դեպքում օրգանիզմում զարգանում է նյարդային համակարգի գործառույթի խանգարում, որը դրսևորվում է լուրջ նյարդաբանական խանգարումներով, արյունաստեղծման գործընթացի խանգարում, ինչը հանգեցնում է մեգալոբլաստային սակավարյունության զարգացմանը, աղիքային էպիթելի և բերանի խոռոչի էպիթելի բջիջների բաժանման խանգարում:

Կատարման ժամկետը

Մինչև 12 ժամ. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
7820 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ