Երևան
HY
Անալիզներ
06-217

Վիտամին B2 (ռիբոֆլավին)

Նկարագրություն

Ռիբոֆլավինը ջրալույծ վիտամին է, որն անհրաժեշտ է բջիջների նորմալ գործունեության, հյուսվածքային շնչառության, սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի նյութափոխանակության համար։ Վիտամին B2-ի անբավարարությունը գլխավորապես արտահայտվում է մաշկի և լորձաթաղանթների ախտահարմամբ։ Ռիբոֆլավինը (վիտամին B2) ջրալույծ կենսաբանորեն ակտիվ նյութ է, որը հանդիսանում է բազմաթիվ կենսական կարևոր օքսիդավերականգնիչ ֆերմենտների կոֆերմենտ և մասնակցում է սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի նյութափոխանակությանը։ Գոյություն ունի մոտավորապես 15 ֆլավոպրոտեին, որոնց կազմի մեջ ռիբոֆլավինը մտնում է ֆլավինմոնոնուկլեոտիդի (ՖՄՆ) և ֆլավինադենինդինուկլեոտիդի (ՖԱԴ) ձևով։ Ֆլավինային ֆերմենտներն օքսիդացնում են տարբեր թթուներ, ինակտիվացնում բարձր տոքսիկ ալդեհիդները և ամինաթթուների օտարածին իզոմերները, մասնակցում են վիտամին B6-ի և ֆոլացինի կոֆերմենտային ձևերի սինթեզին, գլուտատիոնը և հեմոգլոբինը պահպանում են վերականգնված վիճակում, մետաբոլիզացնում են տրիպտոֆանը մինչև նիացին և ռետինոլը՝ մինչև ռետինոյաթթու։ Վիտամին B2-ը գործում է որպես գլուտատիոնռեդուկտազի կոֆակտոր՝ բարձրացնելով դրա ակտիվությունը։ Ռիբոֆլավինն անհրաժեշտ է էրիթրոցիտների ձևավորման և ամբողջականության պահպանման, հակամարմինների սինթեզի, աճի գործընթացների, հյուսվածքային շնչառության համար։ Վիտամին A-ի հետ համատեղ վիտամին B2-ն ապահովում է լորձաթաղանթների ամբողջականությունը։ Ռիբոֆլավինը նպաստում է սննդից երկաթի և վիտամին B6-ի ներծծմանը, հանում է աչքերի հոգնածությունը, կանխարգելում է կատարակտի զարգացումը։

Կատարման ժամկետը

Մինչև 6 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
16880 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ