Երևան
HY
Անալիզներ
06-218

Վիտամին B3 (նիացին, նիկոտինամիդ)

Նկարագրություն

Նիացինը (նիկոտինաթթուն) ջրալույծ վիտամին է, որի դեֆիցիտն օրգանիզմում հանգեցնում է մաշկի, ստամոքսաղիքային համակարգի և նյարդային համակարգի գերազանցապես ախտահարմամբ ուղեկցվող հիվանդության՝ պելագրայի: Այս հետազոտությունն օգտագործվում է օրգանիզմում վիտամին B3-ի դեֆիցիտի ախտորոշման համար: Այս հետազոտությունը նշանակվում է. պելագրայի կլինիկական նշանների (դերմատիտ, դիարեա, դեմենցիա, գլոսիտ) դեպքում, ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունների ֆոնին մալաբսորբցիայի համախտանիշի դեպքում, Հարթնուպի համախտանիշի (աղիներից տրիպտոֆանի և որոշ այլ ամինաթթուների աբսորբցիայի ժառանգական պաթոլոգիա) դեպքում:

Կատարման ժամկետը

Մինչև 6 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
16880 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ