Երևան
HY
Անալիզներ
06-104

Վիտամին B6 (պիրիդոքսալ-5-ֆոսֆատ)

Նկարագրություն

Ջրալույծ վիտամին B6-ը իրենից ներկայացնում է վիտամինների խումբ՝ պիրիդոքսին, պիրիդոքսինալ և պիրիդոքսամին, որոնք սերտորեն կապված են միմյանց հետ և գործում են համատեղ։ Մեծ քանակությամբ պարունակվում է այնպիսի մթերքներում, ինչպիսիք են գարեջրի խմորիչները, ցորենի թեփը, ցորենի սաղմերը, լյարդը, երիկամները, սիրտը, սեխը, կաղամբը, կաթը, ձուն, տավարի միսը։ Հանդես է գալիս որպես կոֆերմենտ նյութափոխանակության ռեակցիաներում, որոնք կապված են սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի փոխակերպման հետ. նրա հիմնական գործառույթն է մասնակցությունը ադրենալինի, սերոտոնինի և այլ նեյրոմիջնորդանյութերի, նիկոտինաթթվի սինթեզին, գլիկոգենի ճեղքմանը, ամինաթթուների նյութափոխանակությանը։ Վիտամինն անհրաժեշտ է կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգի բնականոն գործունեության համար։ Օրգանիզմ մտնելով՝ այն ֆոսֆորիլացվում է, վերածվում պիրիդոքսալ-5-ֆոսֆատի և մտնում այն ֆերմենտների կազմի մեջ, որոնք իրականացնում են ամինաթթուների դեկարբօքսիլացում և վերամինացում։ Պիրիդոքսինն ակտիվորեն մասնակցում է տրիպտոֆանի, մեթիոնինի, ցիստեինի, գլուտամինային և այլ ամինաթթուների փոխանակությանը։ Այն նաև կարևոր դեր է խաղում հիստամինի փոխանակության մեջ։ Պիրիդոքսինը մասնակցում է ճարպային փոխանակության գործընթացներին՝ բարելավելով լիպիդային փոխանակությունը աթերոսկլերոզի ժամանակ, մասնակցում է հեմի՝ էրիթրոցիտների հեմոգլոբինի բաղկացուցիչ մասի սինթեզին։ Վիտամին B6-ի պակասը կարող է հանգեցնել այնպիսի ախտաբանական վիճակների, ինչպիսիք են աճի հապաղումը երեխաների մոտ, ցերեբրալ ծագման ցնցումները, հատկապես ցնցումնային նոպաները երեխաների մոտ, սեբորեային դերմատիտը, մետեորիզմը, ծայրամասային նևրիտները։

Կատարման ժամկետը

Մինչև 6 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
16880 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ