Երևան
HY
Անալիզներ
06-277

Վիտամին B7 (բիոտին)

Նկարագրություն

Վիտամին B7-ը (բիոտին, վիտամին H, կոէնզիմ R) B խմբի ջրալույծ վիտամին է։ Մտնում է ածխաջրային և ճարպային փոխանակությունը կարգավորող բազմաթիվ ֆերմենտների կազմի մեջ, ունի ինսուլինանման ակտիվություն։ Կարևոր դեր է խաղում գլիկոգենի սինթեզի գործընթացում, մասնակցում է հեմոգլոբինի սինթեզին և սպիտակուցների յուրացմանը, նպաստում է իմունային համակարգի, աղիքների օգտակար միկրոֆլորայի պահպանմանը, մասնակցում է ածխաթթու գազի տեղափոխմանը, անհրաժեշտ է վահանագեղձի նորմալ աշխատանքի համար։ Ապահովում է նյարդային համակարգի աշխատանքը, բարելավում է մաշկի, մազերի և եղունգների վիճակը։ Հետազոտությունը խորհուրդ է տրվում օրգանիզմում վիտամին B7-ի կարգավիճակը գնահատելու համար։

Կատարման ժամկետը

Մինչև 5 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
16880 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ