Երևան
HY
Անալիզներ
06-043

Վիտամին B9 (ֆոլաթթու)

Նկարագրություն

Ջրալույծ վիտամին է, սննդամթերքներում առավելապես գտնվում է կապված ձևով և չունի կենսաբանական ակտիվություն: Ֆոլաթթվի հիմնական աղբյուրներն են ընդեղենը, հազարը, սպանախը, կաղամբը, կանաչ սոխը, կանաչ ոլոռը, լոբին, սոյան, ճակնդեղը, գազարը, լոլիկը, կոպիտ աղացած ալյուրը և այդ ալյուրից պատրաստված հացաբուլկեղենը, հնդկացորենի և վարսակի ձավարեղենը, կորեկը, խմորիչը: Կենդանական ծագման մթերքներից ֆոլաթթվով հարուստ են լյարդը, երիկամները, կաթնաշոռը, պանիրը, ձկնկիթը, ձվի դեղնուցը: Վիտամինի կապված ձևի փոխակերպումը կենսաբանորեն ակտիվ ձևի տեղի է ունենում կոնյուգազ ֆերմենտների ազդեցությամբ, ներծծումը տեղի է ունենում բարակ աղիքում: Ֆոլաթթուն մասնակցում է հեմոգլոբինի սինթեզին, ուստի անփոխարինելի է էրիթրոպոեզում: Ֆոլաթթուն կանխում է մեգալոբլաստային հիպերքրոմային սակավարյունության զարգացումը, ինչպես նաև նվազեցնում է արյան շիճուկում խոլեստերինի պարունակությունը: Վիտամինն անհրաժեշտ է պուրինային և պիրիմիդինային հիմքերի կենսասինթեզում, որպես կոֆերմենտ մասնակցում է տարբեր ֆերմենտային ռեակցիաներին, կարևոր դեր է խաղում ամինաթթուների փոխանակության մեջ: Անհրաժեշտ է հղիության ժամանակ, քանի որ կարգավորում է սաղմի նյարդային բջիջների ձևավորումը, ինչը խիստ կարևոր է բնականոն զարգացման համար: Կանխարգելում է վաղաժամ ծննդաբերությունը, անհաս երեխաների ծնունդը և պտղաթաղանթի վաղաժամ պատռումը: Ֆոլաթթուն անփոխարինելի է հետծննդյան դեպրեսիայի վերացման համար, ուստի այն իրավամբ կարելի է անվանել ամենագլխավոր «կանացի» վիտամին: Ֆոլաթթվի (հաճախ նաև ցիանոկոբալամինի) անբավարարության դեպքում զարգանում են սակավարյունության տարբեր տեսակներ և ձևեր: Ֆոլաթթվի անբավարարությունը կարող է պայմանավորված լինել էկզոգեն և էնդոգեն գործոններով՝ սննդի մեջ ֆոլաթթվի ցածր պարունակությամբ, լյարդի տարբեր հիվանդություններով պայմանավորված նրա սինթեզի խանգարմամբ, ինչպես նաև օրգանիզմից դրա ուժեղացված դուրսբերմամբ:

Կատարման ժամկետը

Մինչև 9 ժամ. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
8065 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ