Երևան
HY
Անալիզներ
06-107

Վիտամին E (տոկոֆերոլ)

Նկարագրություն

Վիտամին E-ն (տոկոֆերոլ) ճարպալույծ վիտամին է, որը կարևոր հակաօքսիդանտ է։ Բնության մեջ այն գոյություն ունի ութ տարբեր ձևերով, որոնք տարբերվում են կենսաբանական ակտիվությամբ և օրգանիզմում կատարվող գործառույթներով։ Որպես հակաօքսիդանտ՝ այն պաշտպանում է օրգանիզմը տոքսինների, օրինակ՝ կաթնաթթվի վնասակար ազդեցությունից։ Դրա պակասը կարող է հանդիսանալ թուլության և սակավարյունության պատճառներից մեկը։ Պարունակվում է բուսական յուղերում և կարագում, կանաչեղենում, կաթում, ձվում, լյարդում, մսում, ինչպես նաև հացազգիների սաղմերում։ Որպես սննդային հավելում նշվում է որպես E307 (?-տոկոֆերոլ), E308 (?-տոկոֆերոլ) և E309 (?-տոկոֆերոլ)։ Մասնակցում է հեմի և սպիտակուցների կենսասինթեզին, բջիջների պրոլիֆերացիային, հյուսվածքային շնչառությանը և բջիջներում նյութափոխանակության այլ գործընթացներին։ Վիտամին E-ի դեֆիցիտը հանգեցնում է էրիթրոցիտների օսմոտիկ կայունության նվազմանը, վերարտադրողական ունակության կորստին, սեռական հակման նվազմանը, մկանային թելիկների միջև ախտաբանական ճարպային կուտակումների առաջացմանը, սրտամկանի և կմախքային մկանների դեգեներատիվ փոփոխություններին, ինչպես նաև մաշկի չորությանը։

Կատարման ժամկետը

Մինչև 6 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
16880 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ