Երևան
HY
Անալիզներ
06-108

Վիտամին K (ֆիլոքինոն)

Նկարագրություն

Վիտամին K-ն պատկանում է ճարպալույծ վիտամինների խմբին, որոնք անհրաժեշտ են սպիտակուցների սինթեզի համար՝ ապահովելով կոագուլյացիայի բավարար մակարդակ: Այն հանդիսանում է 2-մեթիլ-1,4-նաֆտոքինոնի ածանցյալ: Վիտամին K-ն պարունակվում է սպանախի, հազարի, ծաղկակաղամբի, բրոկոլիի, բրյուսելյան կաղամբի, եղինջի, հացահատիկների, ավոկադոյի, կիվիի և բանանի, մսի, կովի կաթի, ձվերի, սոյայի և դրանից պատրաստված մթերքների մեջ: Զգալի քանակությամբ վիտամին K պարունակում է ձիթապտղի յուղը: Վիտամինը մասնակցում է ոսկրային և շարակցական հյուսվածքների նյութափոխանակությանը, ինչպես նաև երիկամների աշխատանքին: Բոլոր այս դեպքերում վիտամինն անհրաժեշտ է կալցիումի յուրացման և վիտամին D-ի հետ նրա փոխազդեցության ապահովման համար: Այլ օրգաններում, օրինակ՝ թոքերում և սրտում, նույնպես հայտնաբերվել են սպիտակուցային կառույցներ, որոնք սինթեզվում են միայն վիտամին K-ի մասնակցությամբ: Վիտամին K-ի անբավարարությունը կարող է զարգանալ աղիներում սննդի յուրացման խանգարման (լեղածորանի խցանման դեպքում), վիտամին K-ի անտագոնիստների թերապևտիկ կամ պատահական ներծծման պատճառով, կամ, շատ հազվադեպ, սննդակարգում վիտամին K-ի պակասի հետևանքով: Վերը նշված գործոնները կարող են հանգեցնել հետևյալ ախտաբանական փոփոխություններին՝ առատ, անվերահսկելի ներքին արյունազեղումներ, աճառների ոսկրացում, զարգացող ոսկրերի լուրջ դեֆորմացիա, աղերի կուտակում զարկերակային անոթների պատերին:

Կատարման ժամկետը

Մինչև 5 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
16880 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ