Երևան
HY
Անալիզներ
06-441

Վիտամին K2

Նկարագրություն

Վիտամին K2-ը ճարպալույծ վիտամին է, վիտամին K-ի ձև, որը մասնակցում է օրգանիզմի որոշ նյութափոխանակային գործընթացներին: Վիտամին K-ն ճարպալույծ վիտամին է, որը գոյություն ունի երեք կառուցվածքային տարբերակով՝ վիտամին K1՝ ֆիլոքինոն, K2՝ մենաքինոն և K3՝ մենադիոն: K1-ը (ֆիլոքինոն) պարունակվում է բույսերում, K2-ը (մենաքինոն) սինթեզվում է մարդու աղիքային միկրոֆլորայի կողմից, ինչպես նաև առկա է կենդանական ծագման մթերքներում, իսկ K3-ը (մենադիոն) վիտամին K1-ի արհեստական ճանապարհով ստացված սինթետիկ անալոգն է: K1-ը հայտնաբերվել է շատ ավելի վաղ, քան K2-ը, սակայն վերջին տարիների հետազոտությունները ցույց են տալիս, որ K2-ն էլ ավելի կարևոր է օրգանիզմի բնականոն գործունեության համար, և դրա անբավարարությունը հանդիպում է շատ ավելի հաճախ: Վիտամին K2-ի (մենաքինոնի) մետաբոլիկ դերը կայանում է արյան մակարդման գործընթացին և կալցիումի յուրացմանը (ոսկրային հյուսվածքի ձևավորմանը) մասնակցելու մեջ․ կոագուլյացիայի գործընթացներում այն հանդես է գալիս որպես թրոմբինի և թրոմբոպլաստինի ակտիվ ձևերի առաջացման համար անհրաժեշտ ֆերմենտային կառույցների կենսասինթեզի խթանիչ:

Կատարման ժամկետը

Մինչև 6 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
12365 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ