Նկարագրություն
Վիտամին C-ն (ասկորբինաթթու) ջրալույծ վիտամին է։ Հանդիսանում է հզոր հակաօքսիդանտ՝ պաշտպանելով սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերը և նուկլեինաթթուները ազատ ռադիկալների ազդեցությունից։ Ապահովում է կոլագենի սինթեզը, մասնակցում է ֆոլաթթվի և երկաթի նյութափոխանակությանը, կարևոր դեր է խաղում ստերոիդ հորմոնների և կատեխոլամինների սինթեզում։ Մարդու օրգանիզմը չի կարող ինքնուրույն լրացնել վիտամինի պաշարները, ուստի ասկորբինաթթուն պետք է ստանա սննդի միջոցով։ Վիտամինի աղբյուր են հանդիսանում բուսական ծագման մթերքները, ինչպիսիք են կիվիի, մասուրի, կարմիր պղպեղի, ցիտրուսայինների, սև հաղարջի պտուղները, կանաչ բանջարեղենը, լոլիկը, ծաղկակաղամբը և կարտոֆիլը։ Ասկորբինաթթվի անբավարարության դեպքում նկատվում են լնդերի արյունահոսություն, ատամների թափվում, վերքերի վատ ապաքինում, մազաթափություն, մաշկի չորություն, դյուրագրգռություն, ընդհանուր հոգնածություն, թուլություն, դեպրեսիա։
Կատարման ժամկետը
Մինչև 6 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ