Նկարագրություն
Հետազոտությունն օգտագործվում է տարբեր կենսաբանական միջավայրերում հարուցչի հայտնաբերման համար՝ հաշվի առնելով հիվանդության գերակշռող դրսևորումները: ԿՆՀ ախտահարման դեպքում հետազոտության հիմնական նյութը ողնուղեղային հեղուկն է: Բորելիայով հարուցված արթրիտների ախտորոշման համար օգտագործվում է սինովիալ հեղուկի հետազոտությունը: Միզուղիների ախտահարման դեպքում ընտրության նյութ է համարվում մեզը: Բիոպտատի հետազոտությունը կարող է կիրառվել որպես ախտորոշման ռետրոսպեկտիվ մեթոդ, ինչպես նաև էնդոսկոպիկ հետազոտությունների և վիրահատական միջամտությունների ժամանակ ստացված նյութի միջոցով ախտորոշումը հաստատելու համար:
Կատարման ժամկետը
Մինչև 3 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ
- Երակային արյուն
- Լիկվոր (ողնուղեղային հեղուկ)
- Սինովիալ հեղուկ
- Արյան պլազմա