Նկարագրություն
Հետազոտությունը նախատեսված է շնչառական համակարգի հիվանդությունների ժամանակ հարուցչի, ինչպես նաև խլամիդիային վարակի բարդացած ձևերի դեպքում սեպսիսի հայտնաբերման համար։ Թեստն ունի բարձր զգայունություն և սպեցիֆիկություն, ինչը թույլ է տալիս դնել ճշգրիտ ախտորոշում և նշանակել առավել ճիշտ բուժում։ Մեթոդն անհրաժեշտ է ինչպես ինֆեկցիոն գործընթացի սուր ձևի ախտորոշման, այնպես էլ խրոնիկ ձևերի հայտնաբերման համար, քանի որ հետազոտության արդյունքը կախված չէ հիվանդության փուլից, օրգանիզմի իմունային պատասխանի արտահայտվածությունից, այլ որոշվում է միայն հետազոտվող կենսանյութում հարուցչի առկայությամբ կամ բացակայությամբ։ Անալիզների նշանակման ցուցումներ. 1. Թոքաբորբեր երեխաների կամ իջած իմունիտետով անձանց մոտ 2. Վերին շնչուղիների երկարատև ընթացող վարակներ 3. Սեպսիսի կասկած
Կատարման ժամկետը
Մինչև 5 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ
- Երակային արյուն
- Քսուք ըմպանից (բերանըմպանից) և քթից
- Խորխ