Նկարագրություն
Այս մեթոդը թույլ է տալիս հաստատել «տուբերկուլյոզ» ախտորոշումը՝ հետազոտվող նյութում հարուցչի գենետիկական նյութի հայտնաբերման միջոցով: Այն նաև կարող է օգտագործվել միզասեռական օրգանների ախտահարմամբ ընթացող հիվանդությունների հետ տարբերակիչ ախտորոշման նպատակով: Թեստի ախտորոշիչ նշանակությունը կայանում է հետազոտության արդյունքի ստացման արագության, դրա բարձր զգայունության և սպեցիֆիկության մեջ: Համալիր հետազոտությունը թույլ է տալիս հայտնաբերել միկոբակտերիայի մարդկային և ցլային շտամների ԴՆԹ-ն: Հետազոտությունը թույլ է տալիս հաստատել հիվանդության ինչպես թոքային, այնպես էլ արտաթոքային ձևերի ախտորոշումը՝ կենսանյութում հարուցչի գենետիկական նյութի հայտնաբերման միջոցով:
Կատարման ժամկետը
Մինչև 2 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ
- Լիկվոր (ողնուղեղային հեղուկ)
- Խորխ