Նկարագրություն
Helicobacter pylori–ը գրամ-բացասական բակտերիա է, որը կարող է վարակել ստամոքսը և տասներկումատնյա աղիքը։ Հելիկոբակտերը կարող է թուլացնել ստամոքսի և տասներկումատնյա աղիքի լորձաթաղանթի պաշտպանիչ հատկությունները թթվային ստամոքսային պարունակության նկատմամբ և դրանով նպաստել գաստրիտի կամ խոցային հիվանդության զարգացմանը։ Ապացուցված է կապը հելիկոբակտերային վարակի և ստամոքսի քաղցկեղի զարգացման միջև։ Վարակի տարածվածությունը կազմում է մոտ 40–50% զարգացած երկրներում և 80–90% զարգացող երկրներում։ Հելիկոբակտերի հակագենի հայտնաբերումը կղանքում քիչ ինվազիվ, պարզ, բարձր սպեցիֆիկ և զգայուն մեթոդ է ինչպես հելիկոբակտերային վարակի ախտորոշման, այնպես էլ դրա բուժման վերահսկման համար։
Հետազոտության նշանակման ցուցումներ․
• Ստամոքսի և/կամ 12-մատնյա աղիքի խոցային հիվանդություն
• Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդություն
• Ատրոֆիկ գաստրիտ
• Կանխարգելիչ հետազոտություններ՝ ստամոքսի խոցի կամ քաղցկեղի զարգացման ռիսկ ունեցող անձանց հայտնաբերելու համար
• Թերապիայի արդյունավետության գնահատում
• Ստամոքսի քաղցկեղ՝ մերձավոր ազգականների մոտ
Կատարման ժամկետը
Մինչև 2 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ