Նկարագրություն
Լյամբլիոզը տարածված պրոտոզոային (նախակենդանիներով հարուցվող) հիվանդություն է։ Հարուցիչը՝ Giardia lamblia-ն, առավել հաճախ փոխանցվում է ջրի միջոցով։ Օրգանիզմում լյամբլիաները բնակվում են բարակ աղիքում, կարող են վարակել լեղատար ուղիները։ Մակաբուծելով աղիքում՝ լյամբլիաները խանգարում են բարակ աղիքի գործառույթը։ Ընդ որում, ախտանիշները նման են բարակ աղիքի և լեղատար ուղիների այլ հիվանդություններին։ Լյամբլիոզով ավելի հաճախ հիվանդանում են 2-5 տարեկան երեխաները։ Ըստ ԱՀԿ-ի տվյալների՝ աշխարհում երեխաների մոտ 20%-ը վարակված է լյամբլիաներով։ Կղանքում լյամբլիաների հակագենի հայտնաբերման թեստը շատ ավելի զգայուն և սպեցիֆիկ է, քան լյամբլիաների ցիստերի առկայության վերաբերյալ մանրադիտակային հետազոտությունը։ Այն թույլ է տալիս որոշել հարուցչի առկայությունը աղիքում արտահայտված իմունային պատասխանի բացակայության և, որպես հետևանք, արյան մեջ հարուցչի նկատմամբ հակամարմինների ցածր տիտրի պայմաններում։ Թեստը որակական է, այսինքն՝ արդյունքը ներկայացվում է որպես «հայտնաբերվել է», եթե հակագենը հայտնաբերվել է, կամ «չի հայտնաբերվել»՝ հետազոտվող կենսանյութում լյամբլիայի հակագենի բացակայության դեպքում։ Կարևոր է. կղանքի նմուշները ցանկալի է հետազոտել ախտանիշների ի հայտ գալուց հետո մեկ շաբաթվա ընթացքում, քանի որ այդ ժամանակ օրգանիզմում հարուցչի քանակությունն առավելագույնն է։
Կատարման ժամկետը
Մինչև հաջորդ օրվա 00:00. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ