Նկարագրություն
Վարֆարինը անուղղակի ազդեցության հակամակարդիչներին դասվող ամենատարածված դեղամիջոցն է, որը նշանակվում է երկարատև ընդունման համար արյան բարձր մակարդելիության հետ կապված մի շարք դեպքերում, ինչպես նաև հետվիրահատական շրջանում՝ վիրաբուժական միջամտության հետևանքով թրոմբների առաջացումը կանխելու նպատակով: Հատկապես հաճախակի դեղամիջոցը նշանակվում է ինսուլտներ, միոկարդի ինֆարկտ տարած անձանց: Սակայն պետք է հիշել, որ չնայած բոլոր առավելություններին, այս դեղամիջոցը դեղաչափի գերազանցման դեպքում կարող է ունենալ խիստ բացասական ազդեցություն, որը դրսևորվում է ներքին արյունահոսություններով: Յուրաքանչյուր մարդու բնորոշ է դեղամիջոցի նկատմամբ անհատական ընկալունակություն, ուստի նշանակվող դեղաչափը պետք է ընտրվի՝ հաշվի առնելով անհատական ֆիզիոլոգիական և գենետիկական առանձնահատկությունները: Ընդ որում՝ բժիշկների կողմից կիրառվող դեղաչափի ընտրության համակարգը ՄՆՀ-ի (միջազգային նորմալացված հարաբերակցություն) ամենօրյա դիտարկման մեթոդով հաճախ անարդյունավետ է լինում այն պատճառով, որ դեղամիջոցի նկատմամբ զգայունությունը կարող է խիստ տատանվել՝ կախված ընթացիկ սննդակարգից, ապրելակերպից, տարվա եղանակից: Նման դեպքերում նշանակված դեղաչափը որոշ ժամանակ անց կարող է դառնալ վտանգավոր կամ անարդյունավետ: Գենետիկական տվյալների կիրառմամբ «Վարֆարինի» դեղաչափի հայտնաբերված թույլատրելի սահմանները թույլ կտան հնարավորինս արագ և անվտանգ ընտրել դեղամիջոցի ֆիզիոլոգիական դեղաչափը և ժամանակին շտկել ապրելակերպը ՄՆՀ-ի պահանջվող արժեքներին հասնելու համար՝ չփոխելով «Վարֆարինի» դեղաչափը գենետիկորեն սահմանված թույլատրելի նորմերից դուրս: Թեստն իրականացվում է Վարֆարինի ֆարմակոգենետիկայի միջազգային կոնսորցիումի հանձնարարականներին համապատասխան (Estimation of the warfarin dose with clinical and pharmacogenetic data. The New England journal of medicine. 2009. International Warfarin Pharmacogenetics Consortium, Klein T E, Altman R B, Eriksson N, Gage B F, Kimmel S E, Lee M-T M, Limdi N A, Page D, Roden D M, Wagner M J, Caldwell M D, Johnson J A.): Հետազոտվող գենետիկական մարկերներ՝ CYP2C9 (C430T), CYP2C9 (A1075C), VKORC1 (G(-1639)A): Հետազոտության արդյունքները տրամադրվում են բժիշկ-գենետիկի մեկնաբանությամբ:
Կատարման ժամկետը
Մինչև 6 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ
- Բուկալ (այտային) էպիթել
- Երակային արյուն