Նկարագրություն
BRAF գենում V600E մուտացիայի առկայությունը BRAF/MEK թիրոզինկինազային ինհիբիտորներով համակցված թիրախային թերապիայի պատասխանի պրեդիկտոր է մաշկի III և IV փուլերի ռեզեկտաբել և ոչ ռեզեկտաբել մելանոմայով պացիենտների մոտ, մետաստատիկ ոչ մանրաբջջային թոքի քաղցկեղով պացիենտների մոտ, մետաստատիկ ԿՌՔ-ով պացիենտների մոտ, վահանագեղձի մետաստատիկ քաղցկեղով պացիենտների մոտ: Նաև BRAF գենում V600E մուտացիայի առկայության հետազոտությունը խորհուրդ է տրվում վահանագեղձի քաղցկեղի ախտորոշման և վահանագեղձի քաղցկեղի ռեցիդիվի ռիսկի հետվիրահատական ստրատիֆիկացիայի համար՝ պացիենտների վարման հետվիրահատական մարտավարությունը որոշելու նպատակով:
Կատարման ժամկետը
Մինչև 12 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ
- Հյուսվածքային նմուշ
- Հյուսվածքային նմուշ պարաֆինային բլոկում