Երևան
HY
Համալիր
40-696

SMART-չեքափ

Նկարագրություն

Համալիր հետազոտություն առողջության ընդհանուր վիճակի գնահատման և առավել տարածված հիվանդությունների զարգացման ռիսկի գործոնների հայտնաբերման համար: Լաբորատոր չեքափը թույլ կտա բացառել բորբոքային պրոցեսը, սակավարյունությունը կամ երկաթի լատենտ պակասը, գնահատել վահանագեղձի ֆունկցիան, մետաբոլիկ համախտանիշի, շաքարային դիաբետի, աթերոսկլերոզի զարգացման ռիսկը, գնահատել լյարդի, երիկամների վիճակը, սպիտակուցների փոխանակության, ածխաջրաճարպային փոխանակության առանձնահատկությունները, հայտնաբերել սննդանյութերի յուրացման խանգարման հնարավոր պատճառները. կօգնի պարզել սովորական ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ արագ հոգնածության, էմոցիոնալ անկայունության, տրամադրության անկման և ուշադրության կենտրոնացման նվազման, անքնության պատճառները, գնահատել սննդակարգի հավասարակշռվածությունը (սպիտակուցի, օմեգա-3 ՃԹ-ի, երկաթի, վիտամին B12-ի բավարարությունը): Հետազոտության արդյունքները կօգնեն բժշկին կազմել դիսպանսերացման անհատական պլան, տալ խորհուրդներ ապրելակերպի փոփոխման վերաբերյալ (սննդակարգ, ֆիզիկական ակտիվություն), անհրաժեշտության դեպքում նշանակել լրացուցիչ հետազոտություն կամ բուժում: Խորհուրդ է տրվում որպես ամենամյա կանխարգելիչ սքրինինգ և առողջության վերահսկման պրեվենտիվ ռազմավարությունների մշակման համար:

Կատարման ժամկետը

Մինչև 5 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
  • Կղանք
  • Առավոտյան մեզի միջին բաժին
Ընդհանուր գինը
73000 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ