Նկարագրություն
Համալիր հետազոտություն՝ սննդանյութերի մարսողության և ներծծման խանգարման հիմնական պատճառների (մալդիգեստիայի և մալաբսորբցիայի համախտանիշ) հայտնաբերման համար։ Լաբորատոր սքրինինգը կօգնի գնահատել Ստամոքսաղիքային տրակտի վիճակը և պարզել սպիտակուցի, վիտամինների, միկրոտարրերի, ճարպաթթուների անբավարարության հնարավոր պատճառները, որոնց դիսբալանսը կարող է հանգեցնել մետաբոլիկ խանգարումների, սակավարյունության, ընդհանուր թուլության, աշխատունակության և իմունային պաշտպանության նվազման, էմոցիոնալ լաբիլության, ինչպես նաև մաշկի կողմից փոփոխությունների (չորություն, թեփոտում) և մազաթափության։ Սննդանյութերի անբավարար ներմուծումը կարող է դիտվել ստամոքսի, ենթաստամոքսային գեղձի սեկրետոր ֆունկցիայի խանգարման, լեղարտահոսքի խանգարման, բարակ աղիքի խրոնիկ հիվանդությունների դեպքում։ Հետազոտությունը թույլ կտա պարզել դիսպեպսիայով պայմանավորված տհաճ ախտանիշների (որովայնում գռմռոց, ցավ ուտելուց հետո, կղանքի խանգարում) պատճառները։ Լաբորատոր համալիրը խորհուրդ է տրվում որպես հետազոտություն սնուցման տարբեր բուժիչ կամ կանխարգելիչ պրոտոկոլների, նուտրիցևտիկ շտկման նշանակումից առաջ, աղիքային միկրոբիոմի վերականգնման, նյութափոխանակության նորմալացման, քաշի շտկման, ֆունկցիոնալ դեֆիցիտների լրացման ծրագրեր սկսելուց առաջ, ինչպես նաև առողջության վերահսկման և երկարակեցության կանխարգելիչ ծրագրեր մշակելիս։
Կատարման ժամկետը
Մինչև 9 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ