Լյարդի բջիջներում և մակրոֆագերում պարունակվող սպիտակուց է, որը կապում է երկաթը՝ օրգանիզմում այն պահեստավորելու նպատակով։ Շիճուկում ֆերիտինի պարունակությունը թույլ է տալիս դատել օրգանիզմում դրա պաշարների մասին, ինչը կարևոր է խրոնիկ բորբոքային հիվանդությունների ժամանակ զարգացող սակավարյունությունների ախտորոշման համար։ Սպիտակուցի մակարդակը բարձրանում է սուր բորբոքային պրոցեսների դեպքում, ինչը թույլ է տալիս այն դասել սուր փուլի ցուցանիշների շարքին։
25-հիդրօքսիկալցիֆերոլը վիտամին D-ի փոխակերպման միջանկյալ արգասիք է, որի՝ արյան մեջ մակարդակով կարելի է դատել կալցիֆերոլով օրգանիզմի հագեցվածության մասին և հայտնաբերել վիտամին D-ի անբավարարությունը կամ ավելցուկը։ Հետազոտությունն իրականացվում է տանդեմային մասս-սպեկտրոմետրիկ դետեկտավորմամբ բարձր արդյունավետությամբ հեղուկային քրոմատոգրաֆիայի մեթոդով (ԲԱՀՔ-ՄՍ/ՄՍ)։
Մանկական Ֆադիատոպը չափում է սպեցիֆիկ E իմունոգլոբուլինների քանակն առավել տարածված ինհալացիոն և սննդային ալերգենների նկատմամբ: Հետազոտությունն օգտագործվում է ինհալացիոն և սննդային ալերգենների նկատմամբ սենսիբիլիզացիայի առաջնային ախտորոշման համար, որպես կանոն՝ մինչև 5 տարեկան երեխաների շրջանում:
Համալիր լաբորատոր հետազոտություն, որը ներառում է արյան բոլոր հիմնական կենսաքիմիական ցուցանիշները և թույլ է տալիս գնահատել լյարդի (ԱԼՏ, ԱՍՏ, բիլիռուբին ընդհանուր), երիկամների (միզանյութ, կրեատինին) ֆունկցիան, ինչպես նաև ածխաջրերի (գլյուկոզ), լիպիդների (ընդհանուր խոլեստերին) և սպիտակուցների (ընդհանուր սպիտակուց) փոխանակությունը։ Եզրակացությունը տրամադրվում է 18 տարեկան և բարձր անձանց։
Հորմոնային հետազոտություն, որի ընթացքում որոշվում է թիրեոտրոպ և թիրեոիդ հորմոնների մակարդակը արյան մեջ, ինչը թույլ է տալիս հայտնաբերել վահանագեղձի հիպեր- կամ հիպոֆունկցիան։
Արյան սքրինինգային կենսաքիմիական հետազոտություն, որը թույլ է տալիս հայտնաբերել լյարդի ֆունկցիոնալ վիճակի հիմնական խանգարումները։
Արյան բջջային տարրերի տարբեր տեսակների՝ էրիթրոցիտների, լեյկոցիտների, թրոմբոցիտների հարաբերակցության և ֆիզիոլոգիական հատկությունների բնութագիր: Արյան կլինիկական քննության մեջ որոշվում են այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են հեմատոկրիտը (էրիթրոցիտների ծավալի հարաբերակցությունը արյան ընդհանուր ծավալին), հեմոգլոբինի կոնցենտրացիան, թրոմբոցիտների քանակը:
Արյան համալիր հետազոտություն, որը ներառում է մարսողական համակարգի սպեցիֆիկ սպիտակուցներ (գաստրին-17, պեպսինոգեն I և II) և H. pylori-ի նկատմամբ IgG հակամարմիններ, որն օգտագործվում է ստամոքսի լորձաթաղանթի վիճակի և ստամոքսի լորձաթաղանթի սեկրետոր ակտիվության ոչ ինվազիվ գնահատման համար։
Արյան բջջային տարրերի տարբեր տեսակների հարաբերակցության և ֆիզիոլոգիական հատկությունների բնութագիր: Արյան ընդհանուր քննությունը ներառում է էրիթրոցիտների, լեյկոցիտների և թրոմբոցիտների ընդհանուր քանակի, հեմոգլոբինի կոնցենտրացիայի որոշում, հեմատոկրիտի մեծության (էրիթրոցիտների ծավալի հարաբերակցությունը արյան ընդհանուր ծավալին) և էրիթրոցիտար ինդեքսների (էրիթրոցիտի միջին ծավալ, հեմոգլոբինի միջին պարունակությունը էրիթրոցիտում, հեմոգլոբինի միջին կոնցենտրացիան էրիթրոցիտում) հաշվարկ:
Օրգանիզմում ճարպերի փոխանակության մոնիթորինգի լաբորատոր ալգորիթմ, որի օգնությամբ կարելի է հայտնաբերել օգտակար և վնասակար լիպիդների սինթեզի խանգարումները, աթերոսկլերոզի նկատմամբ հակվածությունը, գնահատել սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկը: *Հետազոտության արդյունքները տրամադրվում են բժշկի մեկնաբանությամբ:
Ավելի քան 3600 բժշկական անալիզ
9 Լաբորատոր համլիր՝ 16 200 ք.մ. ընդհանուր մակերեսով
Ավելի քան 1100 Կենտրոն Հայաստանում, Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում